Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է «ГАЗ 53»-ին. վիրավորների թվում 8-ամյա երեխա կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News

1

Հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմանում Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Արման Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Ակունք գյուղում «Ակունքի դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 65-ամյա Գերասիմ Թ.-ի վարած ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենային: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

1

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Արման Գ.-ն և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 8-ամյա Էրիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ «ГАЗ 53»-ը հաշվառված է Ակունքի համայնքապետարանի հաշվեկշռում, իսկ վթարի հետևանքով ճանապարհը որոշ ժամանակ դարձել էր անանցանելի:

1

--00—ԼՄ