ՀՀ-ն մեծ ակնկալիքով սպասում է ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Իսպանիայի հետ համագործակցությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news

16853801207896

Հայաստանը մեծ ակնկալիքներով սպասում է ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Իսպանիայի հետ համագործակցությանը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Քանի որ Իսպանիան ստանձնում է ԵՄ խորհրդի նախագահությունը, մենք անհամբեր սպասում ենք ընդհանուր օրակարգի ընդլայնմանը, որն ուղղված է ԵՄ-ի հետ արդեն իսկ սերտ գործընկերության խորացմանը, տարածաշրջանային կայունությանը և կայուն զարգացմանը նպաստելուն, այդ նպատակներին հասնելու համար՝ Հայաստան-Իսպանիա երկկողմ համագործակցության ամրապնդմանը»,- գրել է նա:

--00—ՅՄ