Տավուշում 37-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հայտնվել է կանաչ գոտում, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

73b98d8c-ba70-4827-8b4a-1fa0bc288526.jpg

Տավուշի մարզում, այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Լևոն Եգանյան իր վարած Opel Veectra մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին, Դիլիջանի վարչական տարածքում Կալինինի փողոցի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել կանաչ գոտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով՝ ՊԾ Տավուշի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
--00—ԶՀ