Դիլիջանում վթարի է ենթարկվել «Զեյթունցի Счастливчик Վաչոն»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News    

վթար

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի վարչական տարածքում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Դիլիջանում բախվել են BMW, Toyota և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ վթարի մեղավորը եղել է Toyota-ն, որը բախվել է BMW-ին, BMW-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է 07-ին: BMW-ի ղեկին էլ եղել է «Զեյթունցի Վաչոն», ով իր շրջապատում հայտնի է «Զեյթունցի Счастливчик Лаки Лучиано» կամ «Զեյթունցի Счастливчик Վաչո»:

--00--ԱԹ