Տավուշում 44–ամյա վարորդը 20 տոննա լոլիկով բարձված բեռնատարով կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

բեռնատար

մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 114:15-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 44-ամյա Արտակ  Մարգարյանը իր վարած  Volvo մակնիշի  բեռնատարով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի  Ծաղկավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:  

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Մարգարյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով  տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:  

Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա լոլիկով:  

 --00—ՄՀ