Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքում ռեստորանի հրթիռակոծության հետևանքով կա 8 զոհ, 56 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24news

1114294

Գիշերը Ուկրաինայի տարածքը հերթական անգամ գնդակոծության է ենթարկվել անօդաչու թռչող սարքերով, թևավոր հրթիռներով և զենիթային հրթիռներով: Քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր առավոտյան տեղեկագրում:

Գերատեսչությունը նշում է, որ ՌԴ ուժերի կողմից C-300 համակարգերից արձակված հրթիռները հարվածել են Կրամատորսկ քաղաքի կենտրոնում գտնվող ռեստորանին և առևտրի կենտրոնին, որտեղ հարվածի պահին բազմաթիվ մարդիկ կային:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ