Ալիևը ձիով քայլ արեց, Վաշինգտոնում նախապայմանները խստանալու են. Էլիբեգովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Ալիևը ձիով քայլ արեց, Վաշինգտոնում նախապայմանները խստանալու են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

Էլիբեգովայի համոզմամբ, Ադրբեջանը նախապատրաստվում է երկրորդ պատերազմին և իրենց համար թիվ մեկ թշնամի է դիտարկվում հենց Հայաստանը։

Ըստ նրա՝ պատերազմը հենց Հայաստանի դեմ է լինելու, և Ալիևն ընդամենը հարմար պահի է սպասում։ Էլիբեգովան խոսեց նաև քաղբանտարկյալների մասին, մասնավորապես` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, որի ազատության համար ստորագրահավաք է նախաձեռնվել։ Նրա պնդմամբ, այս պարագայում էականը ոչ այնքան Աշոտյանի անձն է, որքան գաղափարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ