«Եթե ճանապարհը չբացվի, սարսափելի վիճակում ենք հայտնվելու»․ Շուշիի վարչակազմի ղեկավար. «Հետք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24news

l-cboDK0TNuf

Կես տարուց ավել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է։ 2022թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել էին ճանապարհը։ Այս տարվա ապրիլի 23-ին էլ անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին։ Անցակետի տեղադրումից հետո Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր գյուղերի բնակիչները մնացել են կրկնակի շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից: Այս մասին գրում է «Հետք»-ը։

«Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասում է, որ Հին Շեն վերջին անգամ դեղորայք, սնունդ, առաջին անհրաժեշության պարագաներ մատակարարվել է 15-20 օր առաջ։ Այժմ բանակցություններ են ընթանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով շրջափակված գյուղեր դեղորայք ու սնունդ հասցնելու ուղղությամբ։

Վարչակազմի ղեկավարի խոսքով երկարաժամկետ շրջափակումը, առանց հումանիտար օգնություն Հայաստանից Արցախ տեղափոխելու հնարավորության շուտով կհանգեցնի հումանիտար աղետի»,-գրում է լրատվամիջոցը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ