Արցախի շրջափակման հարցը բարձրացվել է ԵԿԿ գլխավոր համագումարի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

182954 (1)

Հունիսի 14-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) գլխավոր համագումարը՝ «Աստծո օրհնության ներքո՝ կերտելով ապագան» խորագրով։

Համագումարը հյուրընկալվել է Էստոնիայի Ավետարանական Լյութերական և Էստոնիայի Ուղղափառ Եկեղեցիների կողմից:

Համագումարը համախմբում է ԵԵԿ անդամ եկեղեցիների ներկայացուցիչներին, գործընկեր կազմակերպություններին և Եվրոպական Եկեղեցիների ազգային խորհուրդներին: Այն տեղի է ունենում հինգ տարին մեկ՝ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ապագա ծրագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելու առաքելությամբ: Համագումարի ընթացքում կընտրվեն նաև խորհրդի նոր անդամներ, որոնք կղեկավարեն ԵԵԿ առաքելությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ԵԵԿ գլխավոր համագումարին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Բալթյան Երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ. Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

ՀԱՍ եկեղեցու Արցախի թեմից հայտնում են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը համագումարի ընթացքում ներկայացրել է շրջափակված Արցախի ներկայիս իրավիճակի և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին:

--00—ՅՄ