Թալիբանը կոչով դիմել է Թուրքային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

8db67026-ae9b-446f-a495-eb3d35eb4730.jpg

Աֆղանստանում 2021-ին իշխանության անցած Թալիբան շարժումը կոչով դիմել է  Թուրքիային։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Իրանում թալիբների դիվանագիտական ​​ներկայացուցիչ Մուհամմադ Ալիմ Նուրանին, այցելելով Թեհրանում Թուրքիայի դեսպանատուն և հանդիպելով թուրք դիվանագետների հետ, Թալիբանի ղեկավարության անունից կոչ է արել թուրքական իշխանություններին օժանդակել թուրք-իրանական սահմանին գտնվող աֆղանցի փախստականներին։

Նուրանին հիշցրել է, որ Թուրքիայի և Աֆղանստանի քաղաքական անցյալը հին արմատներ ունի։ Նա միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայում ապաստանած աֆղանցի ներգաղթյալները վատ պայմաններում են ապրում։

--00--ԶՀ