Ստեփանակերտում հոր և որդու մասնակցությամբ դեպքի ժամանակ քաշքշուկ է եղել․ քրգործը վարույթ է ընդունվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

l_0x0wh_1030x600z_0_7633

ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2023թ. ապրիլի 16-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, հոր և որդու կողմից Ստեփանակերտ քաղաքի Գ.Պարսեղով փողոցում՝ խմբով, Ս.Հ.-ի հետ անձնական հարցերի պարզաբանման շուրջ վիճաբանությունների մեջ մտնելու ընթացքում միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ անթաքույց կերպով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը խախտելու, նշյալ տարածքում հավաքված անձանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելու, բարձրաձայն հայհոյանքների զուգորդմամբ դիտավորյալ բռնություն գործադրելու, վերջինիս հարվածներ հասցնելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ