Ադրբեջանից ի՞նչ ես ուզում․ Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Screenshot_8

Թուրքիայում շարունակում են արձագանքել ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ցուցադրած քարտեզին, որտեղ նա ներկայացնում էր Թուրքիան Չինաստանի հետ կապող և Ադրբեջանը շրջանցող նոր երթուղին, որը կոչում են «թյուրքական ճանապարհ»: Գրում է Ermenihaber.am-ը։

Այս անգամ թեմային նորից արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում կայացած նախընտրական քարոզարշավի շրջանակներում:

«Թյուրքական ճանապարհն անցնում է թյուրքական պետությունների կազմակերպությունով։ Ստեղծեցինք «Թյուրքական պետությունների կազմակերպություն», միավորեցինք ողջ թյուրքական աշխարհը։ Թյուրքական ճանապարհն անցնում է մեր եղբայրների հետ միասին տասնյակ տարիների ջանքով ստեղծված Միջին միջանցքով»,-ասել է նա՝ հերթական անգամ պնդելով, թե «թյուրքական ճանապարհը» անցնում է   Շուշիով, Ջաբրայիլով և Զանգեզուրով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ