Կա՜մ Փաշինյանը ստորագրում է ՀՀ մահվան դատավճիռը, կա՜մ՝ սեփական հրաժարականի թուղթը. Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

ՀՀ ԱԺ նիստին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն իր ասելիքն ու անելիքն արել է, նրան մնացել է ստորագրել այն, ինչը հիմա բանակցում է, այսինքն, ՀՀ մահվան դատավճիռը և սեփական հրաժարականի դիմումը։

Մամիջանյանը ԱԺ ամբիոնից դիմեց Նիկոլ Փաշինյանի աջակիցներին՝ բաժանելով նրանց երկու հատվածի՝ Փաշինյանից ուղղակի կախում ունեցող պաշտոնյաների և այն մարդկանց, ովքեր դեռևս հավատում են նրա ասածներին․ «ՀՀ բնակչության 90 %-ից ավելին անհնար է համարում Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում։ Միֆ է այն, որ Փաշինյանն ունի լեգիտիմություն և մեծամասնություն։ Նիկոլ Փաշինյանը խաբում է ձեզ, երբ ասում է, որ ինքնորոշման տարբերակ պատերազմից հետո չկար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ մասին խոսել են ՌԴ նախագահը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, Գերմանիայի կանցլերը, խոսել են բոլորը՝ բացի Նիկոլ Փաշինյանից։

Պատգամավորն ասաց, որ Փաշինյանը խաբում է նաև, երբ ասում է, որ կպահի ՀՀ 29 800 քմ-ն, որովհետև թշնամու ախորժակները սահմանափակելի չեն․ «Նա այդ նույնն ասում էր, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս բանավոր հրաման էր տալիս Սյունիքից զորքերի հետքաշման մասին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ