Նիկոլի ստորագրած փաստաթուղթն այնքան ազգադավ է, որ դեսպանից մինչև նախարար չեն համաձայնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթն այնքան ազգադավ է, որ դեսպանից մինչև ԱԳ նախարար չեն համաձայնվել դրան։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ ԵԿ ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով արտաքին գերատեսչությունում տեղի ունեցած հրաժարականները։

Նրա վերլուծությամբ՝ բաց աղբյուրներից հասանելի տեղեկատվությունը թույլ է տալիս մտածել, որ Փաշինյանը ստորագրել է սահմանազատման փաստաթղթերը։

Խոսելով սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Մամիջանյանը նկատել է, որ եթե հասարակության մեջ գտնվեն մարդիկ, ովքեր կընտրեն Փաշինյանին ու նրա թիմին, ուրեմն հաշտվել են նոյեմբերի 9-ի կատարվածի հետ։

Շարունակությունը՝ տեսանյութում։