Սիսիան-Գորիս ավտոճանապարհին «VAZ-2106»-ը բախվել է կայանած «Volvo» մակնիշի բեռնատարին․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

347247687_1940841169616517_6976999175686540187_n_v1.thumb_

Մայիսի 25-ին, ժամը 02։44-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի խաչմերուկից մաքսատուն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1994 թ․) բախվել է կայանած «Volvo» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ռ․ Հ․, ծնված 1981 թ․)։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և տուժած Ա․ Ա․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

--00—ՅՄ