Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Снимок

Մայիսի 6-ին, ժամը 00։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․  Վ․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ս․ Վ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Տուժածը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

--00—ՅՄ