Ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կա արգելափակված քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Screenshot 2023-04-03 153254

Ապրիլի 3-ին, ժամը 12:35-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորապատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նորապատ-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Հ․) և «BMW» (վարորդ՝ Ա․ Ն․)  մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ն․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները  և փակել գազի բալոնների փականները:                                                                                                                   

--00—ՅՄ