Լիտվան Ադրբեջանին առաջարկել է համագործակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման հարցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

40101d8b-7711-45de-96ec-c3ca75c34d37.jpg

Լիտվան Ադրբեջանին առաջարկում է համագործակցել Ուկրաինայում հակամարտության պատճառով ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վիլնյուսում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Լիտվայի ղեկավար Գիտանաս Նաուսեդան։

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո մեր գործընկերությունը նոր իմաստ է ստանում: Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի փակենք պատժամիջոցների շրջանցման ճանապարհը», - Նաուսեդայի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:

Լիտվայի նախագահի կարծիքով՝ Ադրբեջանի հետ համագործակցության ներուժը պետք է ավելի արդյունավետ օգտագործել։

«Մենք պետք է ավելի լայնորեն օգտագործենք «Արևելյան գործընկերության» քաղաքականության շրջանակներում համագործակցության հնարավորությունները և դրա համար նոր ուղիներ փնտրենք», - ասել է Լիտվայի նախագահը:

Իր հերթին Ալիևն ասել է, որ առավել ակնհայտ հեռանկարներ են նշմարվում առևտրատնտեսական հարաբերություններում։

«Տնտեսությունն ու առևտուրն այն ոլորտներն են, որտեղ մենք կարող ենք առավելագույն առաջընթաց գրանցել մոտ ապագայում», - ասել է նա։

--00—ԶՀ