Լիտվան որպես ուղղակի սպառնալիք է որակել ՌԴ զինվորականների ժամանումը Բելառուս

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 19,  24 News

լիտվա

Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը հունվարի 19-ին հայտարարել Է, որ Ռուսաստանի զինվորականների ժամանումը Բելառուս անմիջական սպառնալիք Է ներկայացնում Լիտվայի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ստեղծված իրադրության պայմաններում մենք Ռուսաստանի զինված ուժերի ներանցումը Բելառուս դիտում ենք ոչ միայն որպես գործոն, որը ապակայունացնում Է անվտանգության հետ կապված իրադրությունը, այլեւ որպես Էլ ավելի մեծ ուղղակի սպառնալիք Լիտվայի համար»,-Անուշաուսկասը գրել Է Facebook-ում:

Նա նշել Է, որ հունվարի 19-ին հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի ինը երկրների դեսպանների հետ՝ քննարկելու Լիտվայի անվտանգության հետ կապված իրադրությունը»: Տարածաշրջանի լարվածությանն ի պատասխան, Լիտվան որոշել Է ավելացնել զորակոչիկների թվաքանակը, ինչպես նաեւ հրահանգիչների թիվն ուկրաինական բանակում, արագացնել համազարկային հրթիռակրակի համակարգերի ձեռքբերումը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հաղորդել Էր, որ Միութենական պետության հակազդման ուժերի ստուգման շրջանակներում, որը տեղի Է ունենալու երկու փուլով եւ ավարտվելու Է փետրվարի 20-ին, Ռուսաստանից Բելառուսի տարածք կտեղափոխվի տասներկու Սու-35 ինքնաթիռ, երկու դիվիզիոն C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր եւ Պանցիր-C զենիթային հրթիռա-թնդանոթային համալիրների դիվիզիոն։

 --00—ՄՀ