Տեղի է ունեցել «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

2bcd631e-a133-40a7-a94e-f75f0298a8b9 (1).jpg

Մայիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին ակտիվ համագործակցության համար, կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ ծրագրի երկրորդ փուլում ևս կարձանագրվեն նշանակալի ձեռքբերումներ և հաջողություններ: Ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված կլինեն մաքսային գործընթացների բարելավմանը, ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, մաքսային վարչարարության նկատմամբ բիզնեսի վերաբերմունքի գնահատմանը:

«Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագիրն ավարտվելու է 2025 թ. մարտին: Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

--00—ԶՀ