Ադրբեջանական զինուժը ՀՀ ինքնիշխան տարածքում ԱԹՍ-ով հարձակվում է հայ զինվորների վրա. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

1647264597_982e18b40ef2f4c83a336da1ccbf2167

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր միկրոբլոգում ահազանգել է, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում շրջանառվում են տեսանյութեր, որոնք ապացուցում են՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքում անօդաչու թռչող սարքով հարձակվում է Հայաստանի սահմաններին ծառայող զինվորների և տեխնիկայի վրա։

«Այսպիսով, Ադրբեջանն ագրեսիա է իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։ Ադրբեջանը պետք է պատասխան տա կատարած այս հանցագործությունների համար»,- գրել է նա:

Մարուքյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անհրաժեշտ են պատժամիջոցներ:

--00—ՅՄ