Վաղը Խոտանանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտի օրն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

347020002_1462423101168729_8965234626571740069_n

Ամեն տարի մայիսի 14-ին Խոտանան գյուղի բնակիչները տոնում են իրենց բնակավայրի տոնը: Սիրելի տոնի կապակցությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տ. Մակար վրդ. Հակոբյանի օրհնությամբ մայիսի 14-ը հռչակվել է նաև Խոտանանի Սուրբ Աստվածածին եկեղեցու (17-րդ դար) ուխտի օր: Այս մասին տեղեկանում ենք Սյունյաց թեմի ֆեյսբուքյան էջից։

Տոնի առթիվ Սյունյաց թեմը սիրով հրավիրում է բոլորիդ մասնակցելու նշյալ օրը՝ ժամը 11։00-ին, եկեղեցում մատուցվելիք ուխտի Սուրբ և Անմահ Պատարագին։

--00—ՅՄ