Վրաց-ադրբեջանական սահմանն ապօրինի հատելու փորձ է կանխվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

-Վրաստան-e1683606632431

Ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են 10 մարդու, որոնք ապօրինաբար փորձել էին հատել Վրաստանի սահմանը Ադրբեջանից։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ի երեկոյան, գրում է Aliq.ge-ն։

Ադրբեջանի պետական ​​սահմանային գործակալության տվյալներով, ձերբակալվածների թվում կան Նեպալի ութ և Հնդկաստանի երկու քաղաքացիներ։

Օտարերկրյա երկրների քաղաքացիներին սահմանով ապօրինի տեղափոխելու գործով ձերբակալվել է նաև Ադրբեջանի երկու քաղաքացի։ Գործակալության փոխանցմամբ՝ դեպքի առնչությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները շարունակվում են։

--00—ՅՄ