Մարդը պատրաստ է Արցախը հանձնել, Նեմեսիսի հուշարձանն ինչ է, որ չքանդի՝ կատարելով Թուրքիայի պահանջը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Մարդը պատրաստ է Արցախը հանձնել, Նեմեսիսի հուշարձանը ի՞նչ է, որ չքանդի, եթե այս մարդիկ պատրաստ են երկիրը հանձնել, հուշարձանի լինել-չլինելը ի՞նչ է փոխելու: 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Թող Հայաստանն էլ թուրքական օդանավերի դիմաց իր օդային տարածքը փակի, ի՞նչ խնդիր կա, թող պատասխան քայլ անի, եթե կարող է: Ամեն գործողություն պահանջում է համարժեք քայլ, մինչև հիմա որևէ գործողության համարժեք չենք պատասխանել: Այս իշխանությունն ամեն ինչից ֆոբիա ունի, ինչո՞ւ Թուրքիան առաջ նման պահանջներ չուներ, տեսել է՝ թույլ, տկար, անողնաշար իշխանություն է, իր պահանջները խստացնում է, ուզում է մեզ մինչև վերջ նվաստացնել»,- ավելացրեց արքեպոսկոպոսը:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե այնքան են իրեն դավաճան ասել, որ չի վախենում դավաճան բառից, սրբազանը նկատեց. «Դավաճանը վախենալու բան չէ, ամաչելու բան է, ամենավտանգավոր էակը անամոթ մարդն է, պետք է զգուշանալ: Եթե ազգը տեսնում է իրեն առաջնորդ մեկին, որն անամոթ է, այդ ազգը չի կարող ապագա ունենալ, որքան էլ գոռա՝ «ապագա կա, կա ապագա: եթե այդքան քաջ է, թող թիկնապահներով ման չգա»:

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ժողովուրդը Արագած սարն այնքան չի սիրում, ինչքան Արարատը, որովհետև Արարատը երազային է, իսկ Արագածը՝ կոնկրետ, սրբազանը ասաց, որ Փաշինյանը պարզ ասում է՝ որ մոռացեք Արարատի մասին, թողնում ենք Թուրքիայի տարածքում, ՀՀ-ն հավերժ հավակնություն չունի սարի նկատմամբ, դա իր քաղաքականությանը համահունչ հայտարարություն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ