Դատարանը վարույթ է ընդունել Սեյրան Օհանյանի, Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ գործը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

photo_2023-05-03_16-02-54

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը վարույթ է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի և ևս  11 անձի վերաբերյալ գործը։

Նախնական դատական լսումներ են նշանակվել հաջորդ շաբաթ՝ մայիսի 8-ին, ժամը՝ 15։00-ին։

Նշենք, որ նիստը տեղի կունենա դռնփակ կարգով։

--00—ՅՄ