Հրդեհ է բռնկվել Արշալույս գյուղի էլեկտրական ենթակայանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

photo_2023-04-29_21-02-17

Ապրիլի 29-ին, ժամը 17:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ասֆալտի գործարանի տարածքում այրվում է էլեկտրական ենթակայան:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։33-ին, մարվել՝  18։40-ին։ Այրվել է էլեկտրական ենթակայանը (մոտ 20 ք.մ):

--00—ՅՄ