Հրդեհ՝ Ախթալա-Ալավերդի ճանապարհին գտնվող էլեկտրական ենթակայանում․ մեկնել է 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

photo_2023-05-26_11-34-13

Մայիսի 26-ին, ժամը 10:53-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհի 11-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

--00—ՅՄ