Փաշինյանը կտրեց պետության շարունակականությունը, որը ձևավորվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Փաշինյանը կտրեց պետության շարունակականությունը, որը ձևավորվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Կրթության և գիտության նախկին փոխնախարար Մանուկ Մկրտչյանը։

Մկրտչյանը խոսեց հանրության մեջ արմատավորված արատավոր երևույթների վերաբերյալ։ Նրա կարծիքով, մենք տապալել ենք պետականաշինության գործը։

Ըստ նրա՝ պետությունն ու նրա ղեկավարությունը տարիներ շարունակ չեն կարևորել հանրության իրազեկման, արժեքների փոխանցման քաղաքականությունը, երկրորդական պլան են մղել դաստիարակության հարցը, ինչի հետևանքով էլ պարզվում է, որ մարդիկ չեն հավատացել այն կարևոր արժեքներին, որոնց մասին խոսում էին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ