Քրիստոսի հարությունը նաև մեզ է անմահության հույս տալիս․ հոգևորականների այցը՝ հերոսածին ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

տավուշ

Այսօր Տավուշի թեմի հոգևորականներն սկսեցին այցելություններն Իջևանի տարածաշրջանի հերոս նահատակ տղաների ընտանիքներին։

Սուրբ Հարության օրերին 40 օր միմյանց ողջունում ենք «Քրիստոս Հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։

Քրիստոսի հարությունը նաև մեզ է անմահության հույս տալիս, ուստի մենք նաև մե՛ր ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆՆ ենք տոնում։ Հետևաբար, մեզ համար չափազանց կարևոր է Տիրոջ հարության ողջույնը փոխանցել, հատկապես, մեր հերոս նահատակ եղբայրների՝ արդեն անմահությունը նվաճած անձանց ընտանիքներին։

տավուշ թեմ

Այսօր մեր հոգևորականներն այցելեցին մեր նահատակ հերոս․

Սուրեն Խաչատրյանի (գ․ Այգեհովիտ),

Հովհաննես Չոբանյանի (գ․ Այգեհովիտ),

Սամվել Մատինյանի (գ․ Այգեհովիտ),

Հարություն Չոբանյանի (գ․ Այգեհովիտ),

Արկադի Մելիքբեկյանի (գ․ Ազատամուտ),

Մելիք Աթոյանի (գ․ Ազատամուտ) ընտանիքներին։

Քրիստոս Հարյա՜վ․․․

--00—ՍՊ