Կորյուն Հովնան Բաղդասարյանը մասնակցել է Երուսաղեմում Սուրբ Հարության տոնին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

․

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանը տեղեկություններ է հաղորդել Երուսաղեմում Սուրբ Հարության տոնի միջոցառումների մասին: Նա «Ֆեյսբուք»-ի էջի իր գրառմամբ տեղեկացրել է, որ «Սուրբ Հարությունը խորհրդանշող լույս-կրակը Սուրբ Հարության տաճարից տեղափոխվում է Հայկական թաղամաս՝ Սրբոց Հակոբյանց եկեղեցի»:

Մեկ այլ գրառման մեջ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետը նշել է. «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի ևս, ապրիլի 23-ին, իրացրեց իր առանձնահատուկ իրավունքը. «Լույսի» արարողությունը սկսելու համար բացեց Սուրբ Հարության տաճարի դուռը»:

--00--ԱՀ