Արցախի ԱՆ նախարարը ծանոթացել է Դատաբժշկական փորձաքննության բյուրոյի պայմաններին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

արցախ

ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը այցելել է ԱՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ։ Տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։

Գործադիր տնօրեն Նելսոն Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է բոլոր բաժանմունքներով, ծանոթացել շենքային պայմաններին, փորձաքննությունների և հետազոտությունների համար նախատեսված անհրաժեշտ բուժսարքավորումներին։

Գործադիր տնօրենը հակիրճ ներկայացրել է յուրաքանչյուր բաժանմունքում իրականացվող աշխատանքները և քննարկվել են համապատասխան բժշկական պարագաների համալրման, մասնագետների ապահովման, ինչպես նաև վերապատրաստման հետ կապված մի շարք հարցեր։

Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է նաև բուժանձնակազմի հետ։

--00—ՍՊ