Արցախի գործող և նախկին նախագահները Ստեփանակերտում մասնակցել են Սուրբ Հարության պատարագին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

յյյյյ

Սուրբ Հարության տոնի առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտի Սբ.Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել է ՀԱԵ Արցախի  թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ մատուցված պատարագին։

Պատարագին մասնակցել են նաև հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ։

 --00—ԱՊ