Սուրբ Ստեփանոս նախավկայի տոնին Խաչեն գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցում պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

174900

Դեկտեմբերի 26-ին Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը:

Ինչպես հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից, տոնի առթիվ այսօր Արցախի Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցում թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ ուխտի պատարագ է մատուցել արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը:

Սրբազան Հայրն իր շնորհավորհավորանքներն է բերել Արցախի թեմում սպասավորող և Հայ Եկեղեցու ողջ սարկավագաց դասին:

Սուրբ Պատարագին իրենց մասնակցությունն էին բերել թեմի քահանայից և սարկավագաց դասերը: Արարողությանը ներկա էին Արցախի տարբեր բնակավայրերից եկած մեր հավատավոր ժողովուրդը, համայնքի կիրակնօրյա դպրոցի սաները, ինչպես նաև ք. Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները:

Պատարագիչ Տեր Հայրն իր քարոզի խոսքում ներկայացրել է Ս. Ստեփանոս Նախավկայի անցած քրիստոսապաշտ ուղին, որից հետո շնորհավորել ու իր բարեմաղթանքները բերել ներկա գտնվող սարգավագներին:

Հավարտ Պատարագի կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ հանուն մեր Եկեղեցու և հայրենիքի համար նահատակվածների հոգու խաղաղության:

--00—ՅՄ