Հնարավոր է ատոմակայանի բացմանը Պուտինը ներկա գտնվի․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս ուղիղ եթերով պատասխանել էր թուրքական լրատվականների հարցերին։

Անդրադառնալով ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցվող «Աքքույու» ատոմակայանին՝ նա ասել է, որ հնարավոր է Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Գրում է Ermenihaber-ը։

Ավելի ուշ, սակայն, ռուսական կողմը Պուտինի ժամանման լուրը հերքել էր, իսկ մարտի 30-ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ապրիլին նախատեսվում Է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա, որի ժամանակ հանդիպելու է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։

Թուրքական կողմը դեռ չի հաստատել այս լուրը։

--00—ՍՊ