Երկրաշարժի դեպքում 90 հազար շինություն վտանգի տակ է Ստամբուլում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

թուրքիա

Ստամբուլը Եվրոպայի ամենամեծ քաղաքներից է, որը զերծ մնաց Թուրքիայի փետրվարյան երկրաշարժերի ավերածություններից, սակայն նրա քաղաքապետը զգուշացնում է, որ անորակ կառուցապատումը կարող է նշանակել, որ հսկայական աղետ է սպասվում այստեղ ևս։ Գրում է «Ամերիկայի Ձայնը»։

Փետրվարյան երկրաշարժերը հազարավոր բազմաբնակարան շենքեր վերածեցին փլատակների Թուրքիայում։ Շատերը պատճառը տեսնում են անորակ շինարարության մեջ։

Ստամբուլը Եվրոպայի ամենաբնակեցված քաղաքներից է, որտեղ ապրում է ավելի քան 15 միլիոն մարդ: Այն ևս եկրաշարժային գոտում է: Նրա քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն զգուշացնում է, որ քաղաքը կանգնած է աննախադեպ սպառնալիքի առջև։

«Մենք չգիտենք, թե երբ կլինի երկրաշարժը։ Թույլ տալ, որ մեր ժողովուրդը ապրի կյանքին սպառնացող այս շենքերում, նման է, Աստված մի արասցե, գիտակցաբար նրանց մահի դատապարտմանը»,- ասել է Իմամօղլուն:

Քաղաքապետարանի կայքը թույլ է տալիս բնակիչներին պահանջել ստուգել իրենց շենքերի սեյսմակայունությունը:

Այս շենքը պետք է քանդվի վատ կառուցապատման պատճառով, իսկ մյուսներն ամրացվում են. քաղաքապետարանը դրամաշնորհներ և էժան վարկեր է առաջարկում բնակչությանը: Սակայն շատերն ասում են, որ չեն կարող վճարել: Նրանք այժմ վախենում են իրենց և իրենց ընտանիքների համար:

«Իմ ընտանիքը բնակվում է բազմաբնակարան շենքում, որը հինգ հարկանի է և բավականին հին։ Այնտեղ ապրում է եղբորս ընտանիքը։ Նրանք սարսափած են, և նրանց միակ մխիթարանքն այն է, որ ապրում են վերջին հարկում, և եթե շենքը փլուզվի, հույս ունեն, որ նրանք կարող ողջ մնան»,- նշում է Սաբիհա Քուշքուն Ստամբուլից:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՍՊ