Ռուսաստանն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Վրաստան մեկնելուց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

4522d63f-86ee-48fc-a1c3-1720c171056a.jpg

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս բողոքի ակցիաների ֆոնին ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց։ Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Նախարարությունը նաև Վրաստանում գտնվողներին խորհուրդ է տալիս խուսափել Թբիլիսիի և Բաթումի պատմական կենտրոնների մարդաշատ վայրեր այցելելուց։

«Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց։ Եթե ​​արդեն Վրաստանում եք, խորհուրդ ենք տալիս խուսափել մարդաշատ վայրերից, մասնավորապես՝ Բաթումիի և Թբիլիսիի պատմական կենտրոններից»,- նշված է  հաղորդագրության մեջ։

--00—ԶՀ