Դատարանը մերժել է 44-օրյա պատերազմում զոհվածի հոր՝ Գարիկ Գալեյանին տուգանելու ոստիկանության հայցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

մխ

ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Մաքեյանի, մարտի 7-ին հրապարակել է Գարիկ Գալեյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցի քննության արդյունքում կայացրած որոշումը։ Դատարանը որոշել է մերժել ոստիկանության հայցն ընդդեմ Գարիկ Գալեյանի։ Այս մասին 24News-ը տեղեկանում է Դատալեքս տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին (վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցով պահանջում էր ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար վճարել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով։

Նշենք, նաև, որ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում արգելել էին Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները, իրենց օրինական պահանջը չկատարելու հիմքով, բիրտ ուժ կիրառելով, երեք տասնյակից ավելի ծնողների բերման էին ենթարկել:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ