Գալեյանը վիրավորվել է պատերազմում, պատերազմից հետո 2 ինֆարկտ տարել․ կալանքի տակ պահելու իրավունք չկա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

դդ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․



«Այսօր իմացա, որ անցյալ շաբաթ ապօրինաբար կալանավորված Գարիկ Գալեյանը ոչ միայն 44 օրյա պատերազմում զոհված մարտիկի հայր է, այլև ինքն էլ է նույն պատերազմում ծանր վիրավորվել (գլխում մինչև հիմա բեկորներ կան)։

Պատերազմից հետո էլ 2 ինֆարկտ է տարել, 5 hատ ստենտ ունի դրած։

Ըստ օրենքի՝ այսպիսի առողջական վիճակում նրան կալանքի տակ պահելու իրավունք չունեն։

Երբ ասում եմ, որ Նիկոլը բռնապետություն է կառուցել, ինձ ասում են. «Դե չէ, այ ախպեր, ի՞նչ բռնապետություն, Նիկոլն էդքան չկա»։ Իրականում կա. բռնապետությունը հեչ պարտադիր չէ զանգվածային գնդակահարություններով լինեն։

Այսօրվա «զարգացած» բռնապետները բռնաճնշումները շատ թիրախային են կիրառում։ Նույնիսկ հատուկ եզր կա դրանք նկարագրող. «խելացի բռնաճնշումներ» (smart repressions)։ Այսինքն շատ թիրախային, այնպես, որ լայն հանրությունը դրանց մասին չիմանա, բայց բռնապետական ռեժիմին անհանգստացնող շրջանակները տեսնեն ու վախենան։

Այդ «խելացի բռնաճնշումների» դեմ պայքարելու միակ ձևը չվախենալն է։ Չվախենալն ու զանգվածային հանրային աջակցությունը բռնաճնշումների թիրախում հայտնված բոլոր մարդկանց»։ 

--00—ՍՊ