Հայտնաբերվել են առանց կացության կարգավիճակի բնակվող երկու տասնյակից ավելի օտարերկրյա քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

2019-2023 թթ. հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների Միջպետական ծրագրի շրջանակներում ոստիկանությունը շարունակում է պարբերաբար իրականացնել անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի կազմակերպած հերթական միջոցառումը մարտի 7-ին էր։ Այն իրականացվեց Էրեբունու ոստիկանների հետ։

Ստուգայցեր կատարվեցին բաժնի սպասարկման տարածքի հյուրանոցներում ու վարձակալած բնակատեղիներում։ Հայտնաբերվեցին ու անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող երկու տասնյակից ավելի օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Նմանօրինակ միջոցառումները շարունակական են։

--00—ՅՄ