Ռոբերտ Քոչարյանի առողջական խնդիրների պատճառով դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Աննա Դանիբեկյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր հետաձգեց «Սիլվայի գործով» դատական նիստը։

Առողջական խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել դատարան։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին։

--00—ԼՄ