Ինչո՞ւ Արմեն Գևորգյանի պաշտպանը չի ներկայացել դատական նիստին. նա փաստաթուղթ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

էրիկ

Արմեն Գևորգյանի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյբուքյան էջում փաստաթուղթ է հրապարակել, որում նշված են նիստից բացակայելու իր պատճառները: 

«Հարգելի՛ լրագրողներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը հարկ չհամարեց ամբողջությամբ հրապարակել այսօրվա դատական նիստին չներկայանալու դրդապատճառների վերաբերյալ Դատարանին հասցեագրված դիմումս, ուստի այն հրապարակում եմ նման եղանաքով։

Հ. Գ. Շարունակում եմ հանդիսանալ պարոն Արմեն Գևորգյանի պաշտպանը»։

Ըստ հրապարակված փաստաթղթի՝ դատական նիստերի ժամանակ տուժող կողմից մշտապես դրսևորվում են անհարգալից վերաբերմունք, վիրավորական արտահայտություններ պաշտպանական կողմի նկատմամբ, մինչդեռ դատարանը պատճաշ չի արձագանքում դրանց, ավելին, ըստ պաշտպանի՝ դատավոր Աննա Դանիբեկյանը փորձում է ամեն կերպ «կոծկել տուժող կողմի անիրավաչափ գործողությունները»:

Հրապարակված փաստաթուղթը՝ ստորև:

1
1