ՄԱԿ-ի և այլ կառույցների ներկայությունն Արցախում կենսական նշանակություն ունի․ ԱՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

l-Bp0drWmmLi

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ միջազգային կառույցների ներկայությունն Արցախում կենսական նշանակություն ունի էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման համար։ Այս մասին նա գրել է թվիթերի իր էջում։

«Արցախում միջազգային ներկայությունը կնպաստի հաշվետվողականության բարձրացմանը և կսահմանափակի Ադրբեջանի՝ պարբերաբար հանցավոր գործողությունների դիմելու հնարավորությունները։

ՄԱԿ-ի և այլ կառույցների ներկայությունն Արցախում կենսական նշանակություն ունի էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման համար»:

--00—ՅՄ