Թշնամու դիվերսիոն ներթափանցման ժամանակ անմահացած ոստիկանների հոգեհանգստի արարողությունը կլինի այսօր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

artcakh-vostikanner-scaled

Մարտի 5-ին Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման ժամանակ անմահացած ոստիկանների՝ Արմեն Բաբայանի, Դավիթ Դանիելյանի և Արարատ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին ժամը 17:00-ին՝ Ստեփանակերտի ՍԲ Հակոբ եկեղեցում: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Արմեն Բաբայանի և Դավիթ Դանիելյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 7-ին Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոնում, Արարատ Գասպարյանի հուղարկավորությունը՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում:

--00—ՅՄ