Տեղի է ունեցել խաչքարի օծման արարողություն՝ ի հիշատակ անմահացած լուսաղբյուրցիների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

․

Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում տեղի է ունեցել Արցախյան 44֊օրյա պատերազմում զոհված լուսաղբյուրցիներ Մյասնիկ Սիմոնյանի, Արա Մադոյանի և Մանուկ Ավագյանի հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողությունը:

Ներկա էին Լոռու փոխմարզպետ Քաջայր Նիկողոսյանը, զինվորական այրեր, Սպիտակի Սբ. Հարություն եղեկեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը, համայնքի ղեկավար Արամայիս Հակոբյանը, համայնքների ղեկավարներ, բնակիչներ:

Ներկաներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել զոհված հերոսների հիշատակին և ծաղիկներ խոնարհել խաչքարին։

--00--ԱՀ