Դատավորի արձակուրդի մեկնելու հիմնավորմամբ Դավիթ Տոնոյանի գործով դատական նիստը հետաձգվել է մեկ ամսով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

davit-tonoyan-e1633018587428

Ինձ վերաբերող քրեական գործով՝ վերապատրաստման դասընթացներին նախագահող դատավորի մասնակցելու պատճառաբանությամբ, երկշաբաթյա ընդմիջումից հետո. այս անգամ էլ՝ դատավորի արձակուրդի մեկնելու հիմնավորմամբ դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մարտի 28-ին: Այս մասին հայտարարություն է տարածել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«ՀԿ դատարանի դատավորի սույն որոշումը գնահատում եմ որպես իշխանության կողմից ինձ «պատժելու» նպատակով նիստերի արhեստական ձգձգման դրսևորում՝ հնարավորինս երկարատև անազատության մեջ պահելու միջոցով,:

Ն.Գ. կրկին տեղեկացնում եմ նաև, որ սույն «անպիտան» գործով որևէ ցուցմունք իմ կողմից չի տրվել և չի էլ տրվելու և իմ ազատազրկումը ապօրինի է»,-նշել է նա:

--00—ՅՄ