Բայրամովը արձագանքել է Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

MyCollages

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին։

«Մենք առաջին իսկ օրվանից ասում ենք, որ պատրաստ ենք խոսել Ղարաբաղի հայ բնակչության հետ, եղել են դրական արդյունքներ։ Բայց այն մարդը, ով դրսից է եկել Ղարաբաղ կամ ուղարկվել է ինչ-որ մեկի խաղերը խաղալու, չի կարող մեզ համար բանակցային կողմ լինել։ Այն մարդիկ, ովքեր կանգնած էին նրա հետևում, հասկացան, որ «Վարդանյան նախագիծը» չի աշխատելու»,-ասել է նա։

--00—ՅՄ