Վարդենյանց լեռնանցքում բուք է, այն փակ է կցորդիչով բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

նկար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ և Արթիկ-Գեղանիստ ավտոճանապարհները։

Ծիլքար-Լեռնապար և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

--00—ԼՄ