ԵԽ-ում կարևորում են մարտական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց խնդիրների լուծումը ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

1104318

Հայաստանի հետ Եվրոպայի խորհրդի՝ 2019-2023 թթ համագործակցության արդյունքում ձեռքբերումներ են գրանցվել տարբեր ոլորտներում, գործողությունների նոր ծրագրով բարեփոխումների համար նախանշվել են ինչպես նոր ոլորտներ, այնպես էլ շարունակվելու են նախորդ ծրագրի շրջանակում սկսած բարեփոխումները, կարևորվում է նաև մարտական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց խնդիրների լուծումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասաց Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը Երևանում Եվրոպայի Խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թ.թ. ծրագրի մեկնարկի արարողությանը:

«Հայաստանը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ հատկապես 2018-ին քաղաքական ղեկավարության փոփոխությունից ի վեր կարևոր առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ուղղությամբ: 2019-2022 թթ գործողությունների ծրագիրը նույնպես նպաստել է այդ զարգացումներին: Եվ այդ փաստը արձանագրել են նաև մեր արտաքին գնահատողները, որոնք ընդգծել են, որ գործողությունների ծրագիրը հստակ ճանապարհային քարտեզի դեր է կատարել բարդ ժամանակաշրջանում, երբ ՀՀ կառավարությունը կամք է ցուցաբերել՝ շարունակելու համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ»,-ասաց Նոյկիրխը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ