Պապիկյանն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

photo_2023-02-16_15-07-34

Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և ՀՀ-ում Ճապոնիայի ռազմական կցորդ Յոշիդա Կենսուկեին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

գկւյֆըհվ

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին և ռազմական կցորդին Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։

ղռդգդեղգ

Քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

--00—ՅՄ