Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

331315260_762686418206984_8171330094948637148_n

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիա: Անկարայի օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

Այնուհետև, տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

--00—ՅՄ